BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Այս համերգը կմնա հայ ժողովրդի պատմության մեջ իր մասշտաբով և սարքավորումների որակական մակարդակով»

«Այս համերգը կմնա հայ ժողովրդի պատմության մեջ իր մասշտաբով և սարքավորումների որակական մակարդակով»
12.02.2018 | 22:06

Շուտով, Հայաստանում հանդես կգա Ռուսաստանի Դաշնությունում ամենաճանաչված ու հեղինակավոր երգիչ Գրիգորի Լեպսն իր` «Ինչու՞ ես այդքան լուրջ» համերգային ծրագրով, որը տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ 2018 թվականի փետրվարի 24-ին: Կազմակերպիչները հավաստիացնում են, որ այս համերգը կմնա հայ ժողովրդի պատմության մեջ իր մասշտաբով և սարքավորումների որակական մակարդակով` նման տեխնիկա Հայաստանում, դեռևս, գոյություն չունի:

Արդի ժամանակների ամենասպասված ու մասշտաբային համերգը Հայաստանում հագեցած կլինի Մոսկվայից բերված հատուկ սարքավորումներով: Թվերը տպավորիչ են` բեմահարթակի չափերը կազմում են` 40x22x20 մետր, իսկ 70 տոննա կշիռ ունեցող ձայնային և հատուկ Էֆեկտների սարքավորումները Հայաստան կբերվեն առանձին ինքնաթիռով 2018 թվականի փետերվարի 22-ին:

Եվ, ամենակարևորը` նոր ձևաչափով նոր ծրագիրն է: Հատուկ համերգի համար կտեղադրվեն LED հսկայական էկրաններ, օրիգինալ լուսադիոդային լուսարձակներ և մոնիտորներ, բեմական բազմապիսի լուսավորություն և սարքավորումներ: Համերգի տեսողական բաղադրիչը խոստանում է դառնալ անմոռանալի:

Մենեջմենթի կազմակերպիչները Հայաստան կժամանեն համերգից 5 օր առաջ, Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ կապամոնտաժվի 15.02.2018 թ. և կտրանսֆորմացվի/ կձևավափոխվի/ հատուկ տվյալ համերգի պահանջների համաձայն: Անձամբ Լեպսն իր անձնակազմով կժամանի փետերվարի 23-ին: Նրա համար դա համերգ է և ոչ մի արտասովոր բան: Մինչ դեռ հայ հանդիսատեսի համար այն կդառնա իսկական հայտնություն:

Հողը կդղրդա, ամպրոպը կգոռա, կայծակը կփայլատակի և այդ տարրերքի աղմկի մեջ, Լեպսն ու նրա երաժիշտները կնվիրեն Ձեզ տիեզերք, Ձեր լավագույն օրը: Եթե դուք պատրաստ եք դեմ առ դեմ հանդիպել յուրօրինակ և շատ որակյալ ռուսական երաժշտությանը, որում ամփոփված են` և՛ ռոքը, և՛ շանսոնը, և՛ փոփը, և՛ բլույզը` ապա առանց վարանելու գնացեք, այդ համերգը հնարավոր չէ բացթողնել:Առաջիկա ելույթը խոստանում է լինել շատ թեժ:

2017-ին, շռնդալից համերգային շրջագայությունից հետո, Լեպսը դարձավ ելույթների բացարձակ ռեկորդակիրը` ունենալով միանգամից հինգ համերգ Մոսկվայում` լեփ-լեցուն դահլիճներում, ներկայացնելով «Ինչու՞ ես այդքան լուրջ» նոր ալբոմը, դառնալով` «Առաջին ալիքի» ժողովրդական քվեարկության արդյունքում` երկրում ամենաճանաչված արտիստը: Համերգը` նման աննախադեպ ձևաչափով, կանցկացվի առաջին անգամ` ստեղծելով բացառիկ հնարավորություն լսել Լեպսի երգերը հետաքրքիր, անսպասելի, համարձակ, բայց անդավաճան հիթային մեկնաբանությամբ:

Անպայման բեմահարդակ բազմիցս կբարձրանա հոբելյառը: Գրիգորի Լեպսը կկատարի իր գլախավոր թրեքերը ավանդական հնչողությամբ, տրամադրությամբ և խառնվածքով` ռոմանտիկ, հզոր ու տպավորիչ: Համերգը, իրավմամբ, կարելի է անվանել 2018-ի ամենասպասված երաժշտական իրադարձություններից մեկը:

Համերգի կազմակերպիչներն են` «COLIBRI ENTERTINMENT» և «Մորգան ընկերությունը»:

Դիտվել է՝ 1338

Մեկնաբանություններ